ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին համալսարանը հայտարարություն է տարածել:
Համալասրանից հիշեցնում են, որ ս. թ. փետրվարի 13-ին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև`ռեկտոր) պաշտոնի համար: