Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը վերահաստատել է տարածաշրջանում լիարժեք և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ձգտումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունները:

«Նման բարձրաստիճան այցելությունները մեկ անգամ ևս ընդգծում է մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եղած այդ հարաբերությունների կարևորությունը:

Իրականում, մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, ինչն արձանագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:

Կարծում եմ, որ մենք պարզապես փաստում ենք մեր բազմադարյա պատմական հարաբերությունների իրողությունը, որը միշտ ռազմավարական նշանակություն է ունեցել:

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ: Վստահ եմ, որ Ձեր այցելությունն օգտակար կլինի մեր երկրների հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար», - ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետն ասել է.«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ՝ Հայաստանում գտնվելը: Իմ այցելությունը նշան է նրա, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս մեր հարաբերություններին և բարեկամությանը: Մենք մշտապես ընդգծում ենք, որ մեր ժողովուրդների և երկրների միջև ձևավորված բարեկամությունը պատմական է:

Մեր հարաբերություններն արտահայտվում են ոչ միայն երկու երկրների կառավարությունների լավ գործակցությամբ, այլև հիմնված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության վրա: Իհարկե, մեր պարտականությունն է ապահովել հետագա լավ համագործակցությունը՝ հիմնված այդ ամուր բարեկամության վրա:

Վերջերս մենք Ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր ստորագրեցինք, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք զարգացնել մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի, և այսօր կարևոր է իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք ընդգրկվել են այդ հռչակագրում:

Մեզ գոհացնում է մեր հարաբերությունների ներկա վիճակը, դինամիկան շատ դրական է, սակայն դրանք մշտապես խորացնելու և ընդլայնելու տեղ կա: Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում: Հատկապես քաղաքական, տնտեսական, մշակության, կրթական և այլ ոլորտներում կա չօգտագործված ներուժ և ընդլայնման հնարավորություններ: Մեր կողմից հետաքրքրություն կա ունենալ շատ ամուր գործընկերություն Հայաստանի հետ»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Շեշտվել է երկու երկրների պետական կառավարման բոլոր օղակներում սերտ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլերի խթանման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակների փոխայցելությունների և համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, ինչը դրական ազդակ է հաղորդում երկրների միջև տնտեսական և այլ ոլորտներում գործընկերության հետագա ընդլայնմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և ընդհանուր դրությանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի անկեղծ ձգտումը՝ հասնել տարածաշրջանում լիարժեք և տևական խաղաղության:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժողովրդավարական արժեքների առաջմղման և ժողովրդավարության ինստիտուտների կայացման ու ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումների վերաբերյալ:

Կողմերը բարձր են գնահատել նաև միջազգային տարբեր հարթակներում և կազմակերպություններում Հայաստանի և Վրաստանի սերտ և փոխշահավետ համագործակցությունը:

Հայերեն العربية English Español Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում