Հասարակական

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 49 անձ

1 րոպեի ընթերցում

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 49 անձ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկել 49 անձի։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Մարտական եղբայրություն» կազմակերպությունից հայտարարել են, որ բերման ենթարկվածները իրենց կազմակերպության անդամներն են։

Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր հայտարարություն տարածել՝ հայտնելով, որ Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում