Քաղաքականություն

ՀՀ դեսպանությունը հերքել է Մոսկվայի ահաբեկչությանը հայերի մասնակցության վերաբերյալ խոսակցությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանությունը հերքել է Մոսկվայի ահաբեկչությանը հայերի մասնակցության վերաբերյալ խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ, թե իբր հայերը ներգրավված են եղել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակային տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը և ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների բորբոքմանը:

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հանդես եկավ խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված անմարդկային հանցագործությունը դատապարտող հայտարարություններով։ Երևանում մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Եվս մեկ անգամ խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Դոժդ» հեռուստաալիքի եթերում խոսելով «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ ռուս լրագրող Օլեգ Կաշինը առաջ է քաշել ահաբեկչության մեջ հայ արմատականների հնարավոր մասնակցության վարկածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում