Neuralink-ի առաջին բուժառուն, որի ուղեղում չիպ է տեղադրվել, սկսել է առցանց շախմատ խաղալ «մտքի ուժով»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերության առաջին բուժառուն, որի ուղեղում չիպ էր տեղադրվել, կարողացել է մտքի միջոցով առցանց շախմատ խաղալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Neuralink-ը տեսանյութ է հրապարակել, որը նաև տարածել է Իլոն Մասկն իրեն պատկանող X սոցիալական հարթակում։

29-ամյա բուժառուն՝ Նոլան Արբոլը, 8 տարի առաջ ջրասուզման ժամանակ վթարի է ենթարկվել, որի հետևանքով ուսերից ներքև ոչինչ չի զգում։ Neuralink-ի իմպլանտի տեղադրումից հետո նա կարողանում է շախմատ խաղալ՝ կուրսորը կառավարելով միայն իր մտքի միջոցով։

Տեսանյութում Արբոլը պատմում է, որ իմպլանտի տեղադրման վիրահատությունը բավական հեշտ է անցել և իրեն դուրս են գրել հենց հաջորդ օրը։

«Ամեն ինչ կատարյալ չէ։ Մենք որոշ խնդիրների ենք բախվել։ Չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, որ սա ուղևորության ավարտն է։ Դեռ շատ բան կա անելու, բայց սա արդեն փոխել է իմ կյանքը», - ասում է Արբոլը։

Մարդու ուղեղում իմպլանտ տեղադրելու առաջին վիրահատությունը կատարվել է հունվարի 28-ին։ ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունն անցյալ տարվա աշնանը Neuralink-ին թույլատրել էր իր իմպլանտն առաջին անգամ փորձարկել մարդկանց վրա, ինչը մեծ քայլ էր ստարտափի համար, որը ցանկանում է օգնել հիվանդներին՝ հաղթահարել անդամալուծությունը։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում