Նիկոլ Փաշինյանը Բելգիայի վարչապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրույի հետ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Բելգայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կարեւորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը։

Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Դը Քրուն անդրադաձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա սկզբունքները:

Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում երկուստեք կարեւորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատավարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերի:

Նախատեսվում է նաեւ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ մի շարք այլ երկրների ղեկավարների հետ։

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցում է Միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովին։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը