Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եթե հունվար-փետրվար ամիսներին իսկապես մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակների մասով, ապա վերջին երկու շաբաթում նկատելի է թվերի նվազումը թե՛ հիվանդացության, թե՛ հոսպիտալացման առումով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում հիվանդությունների տարածմանը չնպաստելուն, Անահիտ Ավանեսյանը՝ որպես վարակիչ հիվանդությունների տարածման դեմ լավագույն միջոց հորդորեց պատվաստվել և հետևել հիգիենային, հիվանդ վիճակում տանից դուրս չգալ և այլն։

«Բոլոր այն վարակիչ հիվանդությունները, որոնք շատ ծանր ընթացք ունեն և վտանգավոր են, դրանց հիմնական մասը կանխարգելելի են, եթե քաղաքացին պատվաստված է»,- ասաց նա։

Ավանեսյանը նշեց, որ 2024 թվականից մեկնարկում է նաև ջրծաղիկի պատվաստման ծրագիրը։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres