Հայտնի են ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների անունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի ՀանրապետությանՎարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցուցակի կազմը հետևյալն է.

1․ Ալումյան Հայկ

2․ Գրիգորյան Լիզա

3․ Գրիգորյան Վահե

4․ Կարապետյան Նորա

5․ Մազմանյան Արմեն

6․ Մարգարյան Աննա

7․ Քոչարյան Վիգեն։

Հարցազրույցը կանցկացվի2024 թվականիապրիլի 4-ին՝ ժամը 14։00-ից և ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ից, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական շենքում։

Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 50-րդ կետիհամաձայն՝ զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ընտրության հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրվանիցառնվազն երկու աշխատանքային օր առաջ (ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ) համապատասխան դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝candidate.echr@gov.amէլ. փոստին (ներկայացված դիմումի մեջ անհրաժեշտ է նշել զանգվածային լրատվական միջոցի և հասարակական կազմակերպության մինչև երկու ներկայացուցչի անուն, ազգանուն և ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով)։

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով