Idram-ի և IDBank-ի աշխատակիցներն այցելեցին «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամը Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա շահառուն էր։ Ընկերություններն իրենց հաճախորդների կատարած վճարումների դիմաց 3․665․972 դրամ էին փոխանցել հիմնադրամին։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ այս անգամ որոշում են կայացրել գումարի մի մասը փոխանցել ուղիղ շահառուներին․ «3.6 միլիոն «մի դրամներից» մեկ միլիոնը հատկացրել են Հայ Մայրեր հիմնադրամի 20 շահառուի՝ որպես դրամական աջակցություն։ «Դա որոշել ենք անել ավելի հաճելի եղանակով՝ idplus հարթակում 50.000 դրամ արժողությամբ նվեր-քարտերի միջոցով։ Շահառուներն այդ նվեր-քարտերով կկարողանան վճարումներ կատարել ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ այդ կետերի թիվն արդեն իսկ գերազանցում է 20.000-ը», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Մի դրամի ուժով հատկացված մնացած գումարը՝ ավելի քան 2.6 միլիոն դրամ, ուղղվել է հենց Հայ Մայրեր հիմնադրամին՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին վերականգնողական բուժում ապահովելու նպատակով։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հիմնական ուղղություններից մեկն առողջապահությունն է։

«Տվյալ դեպքում մեզ համար կարևոր է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ծնողներին աջակցությունը, քանի որ մենք գիտակցում ենք, թե բացի ֆինանսական միջոցներից, որքան մեծ ջանք ու ներքին ուժ է պահանջվում նրանցից՝ իրենց երեխաների առօրյա կարիքները հոգալու համար», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Հայ Մայրեր հասարակական կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանի խոսքով՝ «Մի դրամի ուժի» աջակցությամբ արդեն երկրորդ անգամ երեխաները կարող են ստանալ անվճար վերականգնողական բուժում։ «Ամենաբարդ պահերին Իդրամն ու IDBank-ն իրենց աջակցությամբ միշտ մեր կողքին են։ Սոցիալական պատասխանատվությունն այն կարևորագույն տարրն է, որն, ըստ իս, պետք է լինի բոլոր կազմակերպություններում», - ասում է Նարինե Մանուկյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը տարիների ընթացքում աջակցել է ավելի քան 25 հիմնադրամի և նվիրաբերել է ավելի քան 160 միլիոն դրամ։ Idram&IDBank հավելվածով, երկու ընկերությունների առցանց հարթակներով և տերմինալներով ամեն անգամ վճարում կատարելիս Դուք դառնում եք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, որովհետև Ձեր վճարումների դիմաց է, որ փոխանցվում են «մի դրամները»։

Idplus-ը լոյալության հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստանալ բոնուսներ և քեշբեքեր՝ անհպում QR-վճարումներ կատարելով, աճուրդում վաճառել կուտակած բոնուսները, ցանկացած պահի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց խանութ այցելելու, անկախ գտնվելու վայրից, օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելով, գնել վառելիքի քարտեր և խնայել գումար, հետևել կուտակած բոնուսային միավորներին ու գործարքների ողջ պատմությանը անմիջապես հավելվածում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին