Ինովացիա

Մեկնարկել Է «VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել Է «VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. մայիսի 22-25-ըՖրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝«VivaTech 2024»8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։

Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ստարտափ ընկերությունների համար նախատեսված մրցույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալհղումով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում