Քաղաքականություն

Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները

2 րոպեի ընթերցում

Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները

ՄՈՍԿՎԱ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները: Միաժամանակ, մեկնաբանելով Փարիզի և Երևանի համագործակցությունն ազգային անվտանգության ու պաշտպանության ոլորտում Զախարովան մարտի 13-ի ճեպազրույցում ասել է, որ դա յուրաքանչյուր սուվերեն պետության իրավունքն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան, սակայն, տարակուսանք է հայտնել, որ Փարիզը չի կարող Հայաստանի համար հուսալի գործընկեր լինել, քանի որ աֆրիկյան մի շարք պետությունների հետ պաշտպանության ոլորտում ունենալով պայմանագրային պարտավորություններ՝ Ֆրանսիան անհրաժեշտ պահին դրանք չի կատարել:

Ֆրանսիայի համագործակցությունը Հայաստանի հետ, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, ոչ թե պայմանավորված է ՀՀ կամ նրա ժողովրդի շահերով, այլ Հարավային Կովկասում ունեցած աշխարհաքաղաքական ամբիցիաների բավարարմամբ ու հակառուսական դիրքավորումների տիրույթով:

«Ապահովելով իր ներկայությունը տարածաշրջանում՝ Ֆրանսիան զբաղվում է հետախուզական տեղեկությունների հավաքագրմամբ ու թույլ չի տալիս իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով: Եթե այդպես չլիներ, ապա Ֆրանսիան չէր խոչընդոտի 2021թ-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,- ասել է Զախարովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում