Սպորտ

Նոր անվանակարգեր՝ միևնույն մրցանակային ֆոնդով. լրագրողների հետ քննարկվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կարգի փոփոխությունները

2 րոպեի ընթերցում

Նոր անվանակարգեր՝ միևնույն մրցանակային ֆոնդով. լրագրողների հետ քննարկվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կարգի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզական լրագրողների հետ և ամփոփել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի փոփոխությունների շուրջ քննարկումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կարգում նախատեսվող փոփոխությունների նախնական տարբերակը մշակվել է՝ հաշվի առնելով նաև մարզական լրագրողների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական դիտարկումները:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի՝ 50 մլն դրամ մրցանակային ֆոնդը կմնա անփոփոխ: Կսահմանվեն նոր անվանակարգեր, որոնց հաղթողները կստանան 5-ական մլն դրամ՝ առանց հարկերի և տուրքերի: Մեկ անվանակարգի՝ «Հանդիսատեսի համակրանքի» դեպքում, որի հաղթողը կորոշվի էլեկտրոնային բաց քվեարկությամբ, որպես մրցանակ կսահմանվի հուշանվեր:

Կսահմանվեննաևհետևյալանվանակարգերը,որոնքնախատեսում են դրամականպարգևատրում՝

«Լավագույն եռյակ» (եռյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5-ական մլն դրամ)

«Լավագույն կին մարզիկ»

«Հաշմանդամային սպորտով զբաղվող լավագույն մարզիկ»

«Լավագույն երիտասարդ մարզիկ»

«Լավագույն թիմ»

«Լավագույն վերադարձ / հայտնություն»

«Լավագույն մարզիչ»

«ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ»

Մեկ մարզիկը կարող է ընդգրկվել միայն մեկ անվանակարգում՝ բացի «Հանդիսատեսի համակրանքից»:

Քվեարկությունը կանցկացվի փակ, գաղտնի ձևաչափով: Քվեարկությանը կմասնակցեն միայն մարզական լրագրողները: Ընդ որում՝ հավակնորդների ցանկում սահմանափակումներ չեն նախատեսվում:

Նախատեսվում է մրցանակաբաշխությունն անցկացնել յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, երբ բոլոր մրցաշարերն արդեն ավարտված կլինեն:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի վերջնական տարբերակը կշրջանառվի մեկամսյա ժամկետում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում