Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավատարիմ մնալով իր որդեգրած բաց ու հաշվետու քաղաքականությանը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացնում է բջջային և ամրակցված կապի 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ընկերությունը հիմնական ուղղություններով արձանագրել է զգալի աճ։

Շարժական կապ

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 5.18 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ եկամուտների ծավալն աճել է 1%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.4%-ով կամ 168.4 մլն դրամով։ Ինչ վերաբերվում է տարեկան ցուցանիշներին, ապա 2023 թ.-ին շարժական կապից ստացված եկամուտները 2022 թ.-ի համեմատ աճել են 1.6%-ով և կազմել 19.4 մլրդ դրամ։

Սմարթֆոնների և աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտները կազմել են 1.1 մլրդ դրամ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 19.9%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 69.2%։

Շարժական կապի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակում կազմել է 1,044,939։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 9%-ով կամ 86,646 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 4.2%-ով կամ 42,376 բաժանորդով։

Մասնավորապես, զգալիորեն աճել է հեռախոսի միջոցով շարժական ինտերնետ օգտագործող բաժանորդների թիվը՝ 660,731։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 11.5%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 5.9%։

2023 թ.-ի տվյալների համաձայն ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.6%-ը։

Ամրակցված կապ

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.8 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ 2023թ․-ի 4-րդ եռամսյակի եկամուտների ծավալն աճել է 5%-ով, իսկ 2023 թ.-ին ամրակցված կապից ստացվել է 14.62 մլրդդրամեկամուտ։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի դրությամբ 94.8 հազար է, 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2%-ով։

2023 թ.-ի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.1%-ը, նաև ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված շուկայի եկամուտների 23.1%-ը։

«Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղիով և մեր ռազմավարական ծրագրերը, որոնք կենտրոնացած են Հայաստանի ողջ տարածքում բջջային և ֆիքսված ամենաժամանակակից ցանցերի կառուցման վրա, ապահովում են բաժանորդների թվի և եկամտի կայուն աճ։ Սրան զուգահեռ անցյալ տարի ընկերությունը իրականացրեց ևս մեկ հեռանկարային նախագիծ՝ դարձավ բաց բաժնետիրական։ Այժմ ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում և գտնվում են ազատ շրջանառության մեջ։ Մեր բաժնետերերի, ինչպես նաև բաժանորդների հետ է՛լ ավելի բաց ու հաշվետու աշխատելաոճը մեզ համար առաջնահերթություն է»,- հավելում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժական, ամրակցված։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բացուհանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Հայերեն English

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը