Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում Հայաստանը պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ-ից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը փաստացիորեն սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում․ սա պետության քաղաքական որոշումն ու դիրքորոշումն է, որը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը չի մասնակցում կառույցի նիստերին, չունի մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում, չի օգտագործում իր քվոտան գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար, կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։

«Քաղաքական որոշումն ու դիրքորոշումը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք»,- ասաց վարչապետը։

Խոսելով այն մասին, թե ինչքանով է հայկական կողմի դիրքորոշումը ՀԱՊԿ նկատմամբ ազնիվ, արդար և բարոյապես ճիշտ, նա նկատեց, որ ՀՀ խնդրանքը և նաև պահանջը ՀԱՊԿ-ին մեկն է՝ հստակեցնել, թե որն է կառույցի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ «Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիր չենք ստեղծել։ Բոլոր խնդիրները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ տարբեր քննարկումների ժամանակ Հայաստանը ստացել է ՀԱՊԿ և Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների շատ հստակ, տարակարծության և տարընթերցման տեղ չտվող դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է իրենց համար։ Սակայն, 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին տեղի են ունեցել իրադարձություններ, երբ այդ կարմիր գիծը հատվել է, մինչդեռ դրանց չեն հետևել ՀԱՊԿ կանոնադրության և ճգնաժամային իրավիճակներին արձանագրման կարգի մեջ նախանշված քայլերը։

Փաշինյանն արձանագրեց՝ եթե ՀԱՊԿ -ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի ՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով։ «Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Թե երբ, չեմ կարող ասել»,- եզրափակեց վարչապետը։

Հայերեն العربية Español Русский Türkçe

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել