Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին խոսք չի եղել և չի կարող լինել. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին այս մասին հայտատարեց մարտի 12-ի ասուլիսին՝ ի պատասխան այն հարցի, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ հայկական կողմից պահանջելով իրենց հանձնել Տավուշի մարզի 4 գյուղ։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այդ հարցի շուրջ կա որոշակի թերըմբռնում և թյուրըմբռնում:

«Նախ արձանագրենք, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ կարողանանք հստակ ձևակերպել, թե որտե՞ղ, ինչպե՞ս Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտե՞ղ է, որ, ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ», - նշեց Փաշինյանը՝ ներկաներին ցույց տալով ՀՀ տարածքի քարտեզը։

Առաջարկելով մի կողմ թողնել Ադրբեջանը՝ վարչապետն առաջարկեց հանդես գալ սեփական ելակետից։

«Ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին», - ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի հնչեցրած անուններով գյուղեր երբեք չեն եղել՝ ոչ միայն Խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский 中文

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ

ԱԺ էթիկայի հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք․ Մարիա Կարապետյանը ներկայացրել է ընթացակարգը

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս