Հայաստանը շարունակում է 3 սկզբունքի հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու քաղաքականությունը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիների իրադարձությունների խորը և համապարփակ վերլուծության արդյունքներով ՀՀ կառավարությունը շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 12-ի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս համատեքստում շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը և Կառավարությունը շարունակում է 3 սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը։

«Ու չնայած այդ սկզբունքները հանրահայտ են՝ շփոթության տեղիք չտալու համար հարկ եմ համարում կրկին բարձրաձայնել դրանք․

Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Երկրորդ՝ Ալմա Աթայի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, այլ՝ անհրաժեշտ է հողի վրա արտահայտել ԽՍՀՄ փլուզման շրջանում հանրապետությունների միջև դե-յուրե գոյություն ունեցած վարչական սահմանը, որն Ալմա Աթայի հռչակագրով դարձել է պետական սահման։

Երրորդ՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ թեմայի վերաբերյալ պատկերացումները ՀՀ կառավարություն ամբողջացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 中文

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին