Life

Ուելսի արքայադուստրը ներողություն է խնդրել իր հրապարակած լուսանկարի առաջացրած «շփոթության» համար

2 րոպեի ընթերցում

Ուելսի արքայադուստրը ներողություն է խնդրել իր հրապարակած լուսանկարի առաջացրած «շփոթության» համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուելսի արքայադուստրը ներողություն է խնդրել «շփոթության» համար, որ առաջացրել է նրա կողմից խմբագրված լուսանկարի հրապարակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Արքայադուստր Քեթրինը մայրերի տոնին հրապարակել էր իր և իր երեք երեխաների լուսանկարը, որը տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ։ Սակայն ավելի ուշ 5 լրատվական գործակալություններ, մասնավորապես՝ PA-ը, Getty Images-ը, AFP-ն, Associated Press-ը և Reuters-ը հեռացրել էին լուսանկարն իրենց հրապարակումներից՝ պատճառաբանելով, որ այն խմբագրված է։ Associated Press-ը նշել էր «արքայադուստր Շառլոտի ձախ ձեռքի անհամապատասխանությունը»։

im-935974.jpg (208 KB)

«Ինչպես շատ սիրողական մակարդակի լուսանկարիչներ, ես երբեմն սիրում եմ փորձարկումներ անել խմբագրման հետ, - Քենսինգթոնյան պալատի սոցիալական ցանցերում գրել է Ուելսի արքայադուստր Քեթրինը։ - Ցանկանում եմ ներողություն խնդրել ցանկացած շփոթության համար, որ առաջացրել է երեկ տարածված իմ ընտանեկան լուսանկարը։ Հուսով եմ, որ տոնը նշողները լավ Մայրերի օր են անցկացրել»։

Արքայադուստր Քեթրինն առաջին անգամ էր պաշտոնական լուսանկար հրապարակում երկու ամիս առաջ որովայնի շրջանում վիրահատության ենթարկվելուց ի վեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում