«Օսկար 2024»-ի գլխավոր դափնեկիր է դարձել «Օփենհայմեր»-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը, որի գլխավոր դափնեկիրն է դարձել «Օփենհայմեր» ֆիլմը՝ ստանալով 7 մրցանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Օփենհայմեր»-ն (Oppenheimer) արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին, իսկ դրա ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։ Դրամայի գլխավոր դերասան Քիլիան Մերֆին ճանաչվել է լավագույն դերասան՝ ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարած Ռոբերտ Օփենհայմերին մարմնավորելու համար։

Ռոբերտ Դաունի Կրտսերն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին։

Էմմա Ստոունն արժանացել է իր երկրորդ Օսկարին՝ ստանալով «Լավագույն դերասանուհի» մրցանակը «Խեղճ դժբախտներ» (Poor things) ֆիլմի գլխավոր կերպարին մարմնավորելու համար։ Նախորդ Օսկարը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Ստոունը ստացել էր 2016 թվականին «Լա Լա Լենդ» ֆիլմի համար։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը բաժին է հասել Դա’Վին Ջոյ Ռենդոլֆին՝ «Թողնվածները» ֆիլմի համար։

2023 թվականին ամենաշատ եկամուտ բերած «Բարբի» ֆիլմն արժանացել է մրցանակի լավագույն երգի համար (What was I made for?), որը գրել են Բիլլի Այլիշը և նրա եղբայր Ֆիննեաս Օ’Քոննելը։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին արժանացել է Ուկրաինայում ընթացող հակամարտության մասին պատմող «20 օր Մարիուպոլում» ֆիլմը։

Իսկ Հոլոքոստի մասին պատմող «Շահերի գոտի» ֆիլմն արժանացել է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» մրցանակին, իսկդրա ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերը մրցանակը ստանալիս խոսել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի մասին։ Միևնույն ժամանակ «Օսկար 2024» մրցանակաբաշխության ընթացքում «Դոլբի» թատրոնի դիմաց հարյուրավոր պաղեստինամետ ցուցարարներ են հավաքել։

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ