ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Ռոզա Լինը, որի եվրատեսիլյան «Snap» երգը մինչ օրս հնչում է տարբեր հարթակներում, երկրպագուների դատին է հանձնել «Universe» (Տիեզերք) երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգն արդեն հասանելի է Ռոզա Լինի «YouTube»-ի պաշտոնական ալիքում:
Երգչուհին երգի ստեղծման համար շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, երկրպագուներին, որոնք անհամբեր սպասել են երգի թողարկմանը: