Սպորտ

Մանասյանը և Մադոյանը հաղթանակ են տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարի իրենց հերթական մենամարտերում

1 րոպեի ընթերցում

Մանասյանը և Մադոյանը հաղթանակ են տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարի իրենց հերթական մենամարտերում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ևս երկու անդամ հաղթանակ է տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մեկնարկում մրցեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի հետ և առավելության հասավ:

Գուրգեն Մադոյանը իր երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ մարզիկն այս անգամ մրցեց իսպանացի Սերխիո Մարտինեսի հետ և հաղթեց 4:1 հաշվով:

Ավելի վաղ կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հենց մեկնարկում պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին:

Առավել վաղ ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ էր Կանադան ներկայացնող Կևեն Բեասեջոուրից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում