Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ․ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` անդրադառնալովՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:

«Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,-նշել է Միրզոյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։

Հայերեն العربية English Français Русский 中文

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի կենտրոնում

Հայկական ապրանքները մատակարարման նոր ուղի կունենան դեպի չինական շուկա

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ոսկու հանքահորերի փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորին

Գյումրիում 2026 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 46 փողոց. աշխատանքները 16 փողոցում արդեն մեկնարկել են

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարի հետ

ԱԺ-ում քննարկվում է աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը. թեկնածուն Նազելի Բաղդասարյանն է

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել