Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել է երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին

3 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցային սեղանի շուրջ, և որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան շուտ խաղաղություն կհաստատվի։ Ինչպես Պեկինից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին մարտի 7-ին հայտարարեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վանգ Յին։

«Մեր բոլոր ջանքերը մատնանշում են մեկ նպատակ, այն է՝ ճանապարհ հարթել հակամարտությունը դադարեցնելու և խաղաղ բանակցություններ սկսելու համար»,- ասաց Չինաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մասին հարցին։

Նա հավելեց, որ Պեկինը աջակցում է խաղաղության միջազգային համաժողովի անցկացմանը, որն նախատեսում է բոլոր կողմերի հավասար մասնակցությունը։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ միջազգային համաժողովը պետք է ճանաչվի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի կողմից և ապահովի արդար քննարկումներ խաղաղության ծրագրերի վերաբերյալ։

Մյուս հարցերում Չինաստանի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Չինաստան-Եվրամիություն հարաբերությունները առաջ կընթանան «սահուն կերպով կանաչ լույսերի տակ»։

«Երկու կողմերը պետք է արդարացիորեն բնութագրվեն որպես գործընկերներ: Համագործակցությունը պետք է լինի հարաբերությունների որոշիչ հատկանիշը, ինքնավարությունը՝ դրա առանցքային արժեքը, իսկ ապագան լինի փոխշահավետ», - ասաց նա:

Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարեց առանց վիզայի քաղաքականություն եվրոպական 6 երկրների համար՝ Շվեյցարիա, Իռլանդիա, Հունգարիա, Ավստրիա, Բելգիա և Լյուքսեմբուրգ։ Նա հայտնեց նաև, որ իրենք շարունակելու են ընդլայնել առանց վիզայի ռեժիմի «բարեկամների շրջանակը»։

Չինաստանի արտգործնախարարը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը բնութագրեց որպես «համընդհանուր զարգացման շարժիչ և աշխարհի արդիականացման արագացուցիչ»: Նրա խոսքով՝ ներկա «միջազգային անկայուն միջավայրում» Չինաստանը հաստատապես «խաղաղության, կայունության և առաջընթացի ուժ» է լինելու։

Խոսելով Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին՝ Վանգ Յին հայտնեց, որ խաղաղ գոյակցությունը հարաբերությունների հիմքն է՝ շեշտելով՝ հակամարտության հետևանքները «անպատկերացնելի» են։

ԱԳ նախարարը նշեց, որ Չինաստանն աջակցում է Պաղեստինին՝ դառնալու ՄԱԿ-ի լիիրավ անդամ։

Վանգ Յին նաև մեծ կարևորություն հատկացրեց արհեստական ինտելեկտի համաշխարհային կառավարման զարգացմանն ու անվտանգությանը։

Հայերեն English Русский 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան