Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Սլովենիայի դեսպանն անդրադարձել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Սլովենիայի դեսպանն անդրադարձել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպան Մատեյա Պրեվոլշեկին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նա իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական քաղաքական երկխոսության խորացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին։

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգությունները զսպելու համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում