Քաղաքականություն

Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի․ Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի․ Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուբինյանն այս մասին ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հսկայական պատմական կոնտեքստ ունեն, և դա մեր աշխատանքն ավելի հեշտ չի դարձնում։

Այնուամենայնիվ, Հայաստանը պատրաստ է աշխատել՝ հանուն ներկայի և ապագայի։ Ահա թե ինչու 2022 թվականի հուլիսին ես և Սերդար Քըլըչը հրապարակային հայտարարեցինք, որ մենք կբացենք հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Դրանից հետո մենք ավելացրեցինք, որ սահմանը կբացենք նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Ավելի ուշ մենք հայտարարեցինք, որ մենք դա կանենք 2023 թվականի ամռանը, դժբախտաբար, դա դեռ տեղի չի ունեցել։ Մեր կողմից մեր բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, և հիմա, եթե Սերդարը համաձայնվի, մենք կարող ենք հայտարարել, որ կյանքի ենք կոչում այս համաձայնությունը»,- մանրամասնեց նա։

Ռուբինյանը հավելել է, որ հաճախ այս հարցում որոշակի զգայունություն է նկատում երկու կողմից էլ, որը երբեմն էմոցիոնալ բնույթ է հաղորդում գործընթացին թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։

«Օրինակ, 2023 թվականին պատմական իրադարձություն եղավ, երբ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո 30 տարվա մեջ առաջին անգամ մեր սահմանը բացվեց, որպեսզի Հայաստանից հումանիտար օգնությամբ բեռնատարները կարողանան անցնել սահմանը և հասնել երկրաշարժի գոտի։ Սա ներշնչող է, բայց նաև տխուր փաստ է, որովհետև մենք ողբերգությունների կարիք չունենք, որպեսզի սահման բացենք, մենք չպետք է սահմանը բացենք ողբերգական պատճառներով։ Մենք բաց սահմանների կարիք ունենք երջանկության և բարգավաճման ժամանակ։ Եվ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի»,- ասաց Ռուբինյանը։

Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ շուտով կիրականացվեն՝ նշելով, որ դա առաջին քայլը կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման և հայ-թուրքական սահմանի ամբողջական ապաշրջափակման համար։ «Սա շատ դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- եզրափակեց Ռուբինյանը։

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում