Քաղաքականություն

Հայ ժողովուրդը 2021-ին տապալել է ՀՀ-ն Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ դարձնելու մեծ պլանը. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայ ժողովուրդը 2021-ին տապալել է ՀՀ-ն Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ դարձնելու մեծ պլանը. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է, որ հայ ժողովուրդը 2021-ին իր ընտրությամբ տապալել է աշխարհաքաղաքական մեծ պլան՝ Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Սիմոնյանը չբացառեց Ռուսաստանի և Թուրքիայի կամ Ռուսաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները:

«Չպետք է որևէ մեկը զարմանա, որ Հայաստանը փորձում է իր անկախությունը պահպանել: Այդ ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021 թվականին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որ գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք միութենական պետությանը: Սա է եղել պլանը»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա չբացառեց, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել: Հայաստանի ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղի է հարվածը լինելու: Նա ակնհայտ համարեց, որ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով և ուղղված է ՀՀ ինքնիշխանության դեմ:

«Հայ ժողովուրդը 2021-ին աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ, գուցե չգիտակցելով, գուցե ինչ-որ տեղ գիտակցելով՝ մեծ աշխարհաքաղաքական պլան է տապալել: Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ. սա է մեծ պլանը»,-նշեց Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում