ՀՀ կառավարությունը նվիրատվություն է ստացել «ՄՏՍ Արմենիա»-ի սեփականատեր ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի փոխանցած 20 տոկոսին համարժեք՝ 110 հազար բաժնետոմս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության փետրվարի 29-ի հերթական նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն կատարելու համապատասխան որոշումը կայացրել է ընթացիկ տարվա փետրվարի 16-ի ընդհանուր ժողովում։

«Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, հաշվի առնելով մեր ռազմավարական նպատակները, ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը, նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն ՀՀ-ին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ից ընդունել ընկերության սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունները վերապահել վարչապետի աշխատակազմին»,-ասաց Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը՝ արձանագրելով, որ դրա շնորհիվ ժողովուրդը, ի դեմս ՀՀ կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունում ներկայության և մասնակցության հնարավորություն է ձեռք բերում։

Վարչապետը շեշտեց, որ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու և պետության անվտանգությանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծելով ընկերությունների կողմից բաց բաժնետիրական քաղաքականությունը՝ կարևորել է Կառավարության աջակցությունն ու խրախուսումն այդ առումով։

«Պետք է հստակ ուղերձ հղենք, որ միջնաժամկետում, եթե հորդորները, աջակցությունը, խնդրանքը, չազդի՝ մենք պետք է գնանք օրենսդրական մեխանիզմների։ Ասենք՝ այս է մեր շուկայում աշխատելու օրենքը։ Բաց բաժնետիրական ընկերություն չես, ուրեմն ուրիշ կանոններ են գործում քեզ համար։ Թափանցիկության մեր ստանդարտները պետք է կատարեք, որովհետև մենք հարցերի ենք բախվել ու բախվում, որոնք մեզ համար խնդրահարույց են, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսակետից»,-ավելացրել է Փաշինյանը։

Հայերեն Español

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք