Քաղաքականություն

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Բերբոքին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպման կազմակրպման համար

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Բերբոքին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում  հանդիպման կազմակրպման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Բեռլինում հանդիպման և բանակցությունների անցկացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջում կատարված հրապարակման մեջ։

«Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր»,-ընդգծված է գրառման մեջ։

Ավելի վաղ երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում