Ստորագրվել է Ճապոնիայի և ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածներին և նրանց ընդունող համայնքներին աջակցության համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 28-ին ներկա է գտնվել Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառականության ամրապնդմանն ու հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և ինտեգրման միջոցով» ծրագրի համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկիի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի կողմից: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ըստ աղբյուրի՝ իր ողջույնի խոսքում փոխվարչապետը վերահաստատել է, որ Կառավարությունը շարունակելու է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց արժանապատիվ կյանքը ապահովելու նպատակով: Նա անդրադարձ է կատարել փախստականների համար կրթական և առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացված մջոցառումներին, մատչելի բնակարանային ապահովման և զբաղվածության հնարավորություններին, ինչպես նաև ընդգծել է հյուրընկալող համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովման կարևորությունը:

Նշվում է, որ ծրագրի իրականացման երկամյա ժամկետում ՄԱԶԾ կողմից հավասարապես թիրախավորվելու են փախստականների և հյուրընկալող համայանքների կարիքները՝ բարելավելով հյուրընկալող համայնքներում հասանելի ծառայությունների որակն ու կենսապայմանների մատչելիությունը։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան