Մենք հարկերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք. Փաշինյանը՝ արտագնա աշխատողներին հարկելու մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում հարկերի նկատմամբ վերաբերմունքը փոխելը:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու վերաբերյալ հարցին:

«Ոչ մի նոր օրենք չի ընդունվել: Այդ օրենքը գործում է առնվազն 1 տասնյակ տարի: Տեղի է ունեցել այլ բան՝ մինչև հիմա ԱՊՀ երկրները չեն ունեցել իրար հետ փոխադարձաբար տեղեկությունների փոխանակման գործող համակարգ, որ իրար տեղեկություններ տան՝ միմյանց քաղաքացիների աշխատելու տվյալների վերաբերյալ: Եվ այդ համակարգը բոլորովին վերջերս գործարկվել է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ օրենքը մինչև այս չի գործել, որովհետև մեխանիզմներ չեն եղել:

Նա ընդգծեց, որ ոչ մի քաղաքացու նկատմամբ վարչական հարկադրանքի միջոց չի ձեռնարկվել: Կառավարությունը քաղաքացիներին իրազեկել է գոյություն ունեցող օրենսդրության մասին: Կառավարությունը, ի պատասխան քաղաքացիների, փորձել է նրանց բացատրել, ներկայացնել օրենքի գործունեության տրամաբանությունը:

«Խոսքը ՀՀ քաղաքացիների և ՀՀ օրենսդրության հետ նրանց ունեցած հարաբերությունների մասին է: Մենք 2017 թվականի համեմատ՝ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 92 տոկոսով ավելացրել ենք, խոսքը 1 տրլն-ից ավելի գումարի մասին է: Մենք հարկերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք: Եթե քաղաքացիները մտածում են, թե հարկն այն է, որ կառավարությունն իրենց ձեռքից խլում է, սխալ ընկալում է»,-ասաց Փաշինյանը:

Կառավարության նպատակն է քաղաքացիներին ներկայացնել համակարգերի պատճառահետևանքային կապերը, որ պետական բյուջեի միջոցներն օգտագործվում են մանկապարտեզներ, դպրոցներ և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար: Վարչապետը բերեց Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման օրինակը, որի համար ծախսվել է 3 մլրդ դրամ:

Ըստ Փաշինյանի՝ կարող է քաղաքական առումով թվալ, թե անտրամաբանական քայլ է արվում: Անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչու է դա անում՝ նա ասաց. «Կառավարության մոտիվացիան ՀՀ-ի և քաղաքացու նկատմամբ տածած սերն է բառիս բուն իմաստով: Մենք մեր պետության ապագայի վերաբերյալ պետք է ձեռք բերենք կոնսենսուս: Եվ, եթե մենք գնանք շատ սովորական տրամաբանությամբ, որ շրջանցենք, հարցերի հետ չառերեսվենք, մարդկանց հետ չխոսենք, ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Այլ բան, որ մենք այդ երկխոսության մեջ պետք է լսենք նաև քաղաքացիների տեսակետը, տեսնենք, թե այդ հարցը մյուս կողմից ոնց է երևում, դուրս բերենք ամենաարդարացված փաստարկները, որոնց վերաբերյալ հակափաստարկներ չկան, դրանք ընդունենք, օրենսդրորեն հասցեագրենք: Բայց պետք է իրագործենք այդ իրողությունները, որ կմնան այդ քննարկման արդյունքում՝ որպես անառարկելի փաստարկ»:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մասով օրենսդրական փոփոխությունների նախագիծնարդեն տեղադրված է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ օբյեկտիվ բոլոր դժգոհությունները հաշվի են առել և փոփոխություններ են նախատեսել: Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ:

Հայերեն

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի