Կապույտ հազի վարակման դեպքերի թիվն աճում է․ մասնագետը հորդորում է պատվաստվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն աշխարհում տարեկան մոտ 40 մլն մարդ վարակվում է կապույտ հազով, որոնցից 300 հազարն ավարտվում է մահվան ելքով: 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է կապույտ հազի 50 դեպք, իսկ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում գրանցվել է 12 դեպք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյանը՝ նշելով, որ հիվանդների գրեթե կեսը մինչև մեկ տարեկան երեխաներն են:

Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։

«Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։ Աստիճանաբար հազը դառնում է նոպայաձև, այսինքն՝ ցիկլիկ հազ, որը շատ բարդ ընթացք է ունենում։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել ընդհուպ մինչև շնչառության կանգ։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը և այլն։ Այս փուլին հաջորդում է ընդհանուր լավացման փուլը: Ընդհանուր հիվանդությունը կարող է տևել մինչև 8 շաբաթ և ավելի»,-ասաց մասնագետը:

Սիմոնյանի խոսքով՝ հիվանդությունը ցիկլիկ ընթացք ունի, և համաճարակաբանորեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում յուրաքանչյուր 2-5 տարին մեկ դիտվում է աշխուժացում՝ պայմանավորված չպատվաստված և թերի պատվաստված անձանց ավելացումով։

«Կապույտ հազի այսպիսի աշխուժացում Հայաստանում գրանցվել է 2009 թվականին, 2013-2014 թվականներին, 2017-2018-ին, իսկ 2019 թվականից նույն օրինաչափությամբ նվազում է գրանցվել, սակայն 2023 թվականին կրկին աճել է:

Ըստ օրինաչափության՝ մինչև 2024 թվականի ավարտը կունենանք հիվանդության աճ, այնուհետև՝ նվազում»,-նշեց մասնագետը:

Համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյան ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդության առաջացումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

Գայանե Գաբոյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում