Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերությունը ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում իր ֆիքսված ծառայությունները գործարկել է Աշտարակ քաղաքում։

«Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այսուհետ Աշտարակի բնակիչների համար հասանելի կլինեն ոչ միայն շարժական ցանցի ծառայությունները, այլ նաև ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունն ու հեռախոսակապը։ Մասնավորապես, հասանելի կլինեն Ucom-ի բոլոր մարզային առաջարկները, այդ թվում Unity փաթեթները, որոնք միաժամանակ ներառում են շարժական և ֆիքսված կապի ծառայություններ։

Բացի այդ, Աշտարակում մինչև ապրիլի 30-ը ներառյալ, 12 ամսով բաժանորդագրվելով Unity 7000 և 9000 փաթեթներին, բաժանորդները կստանան այդ ծառայություններից 3 ամիս անվճար օգտվելու հնարավորություն, իսկ Unity 9000 փաթեթի բաժանորդները նաև կօգտվեն զեղչից և ամսական կվճարեն ընդամենը 8000 դրամ։

Ցանցին բաժանորդի միացումը կատարվում է դիմելուց հետո երեք օրվա ընթացում։

«Մարզերում որակյալ ինտերնետ հասանելիություն ապահովելը Ucom-ի ռազմավարության կարևորագույն ուղղությունն է և մենք ջանք չենք խնայում, այդ նպատակին հասնելու համար։ Աշտարակն էլ մեզ համար բանալի քաղաքներից է, ուր մենք հպարտ ենք մուտք գործել։ Վստահ եմ, Աշտարակի բնակիչները կգնահատեն մեր ցանցի արագությունն ու ծառայությունների որակն ու գին համադրությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Փետրվարի 27-ին՝ ցանցի պաշտոնական բացման օրը, Ռալֆ Յիրիկյանն այցելել է Աշտարակ, որտեղ հանդիպել է Ucom ֆիքսված ցանցին առաջինը միացած բաժանորդին և նրան է հանձնել է Unity Super 20000 փաթեթից վեց ամիս անվճար օգտվելու հավաստագիր։

«Պարոն Յիրիկյանին շատ շնորհակալ ենք, մենք հետևում ենք նրա գործունեությանն ու մարզեր այցերին։ Հենց հնարավոր եղավ, անմիջապես միացանք Ucom-ի ֆիքսված ցանցին։ Ucom-ի կապի որակից շատ գոհ ենք, կարծում եմ, Աշտարակում ապահովում է լավագույն որակը», - նշեց բաժանորդ Սարգիս Սարգսյանը։

Ֆիքսված ցանցի ընդլայնման շրջանակում նախորդ մեկ տարվա ընթացքում Ucom-ը ֆիքսված ցանց է գործարկել արդեն 4 քաղաքներում՝ Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում։

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին