Հասարակական

«Հասանելի Դիլիջան» ներառական նոր նախագիծը նախատեսված է լսողության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար

4 րոպեի ընթերցում

«Հասանելի Դիլիջան» ներառական նոր նախագիծը նախատեսված է լսողության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զբոսաշրջային այցելավայրերի կառավարման «GoToDili» գրասենյակը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ և AR-trails-ի մասնակցությամբ, մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական նոր նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն նախատեսված է լսողության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև՝ ամբողջովին խուլ/խուլ-համրերի համար։

08bc0912-db54-41f3-9211-bd6a569c58a5.jpg (278 KB)

«Հասանելի Դիլիջան»-ը նախագիծ է, որը թույլ է տալիս անցնել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, օնլայն շրջայց-տուրեր Դիլիջանում, վիրտուալ սուրդոթարգմանիչների ուղեկցությամբ։ Սա առաջին նմանատիպ ծրագիրն է Հայաստանում, որն օգնում է լսողության սահմանափակումներ ունեցող մարդկանց գնալ էքսկուրսիա կամ անցնել կարճ արշավային երթուղի առանց կողմնակի օգնության։

Երթուղիներից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել AR-Trails հավելվածը, որտեղ հասանելի է երեք պրոդուկտ․ քաղաքային էքսկուրսիա Դիլիջանում, քայլարշավ Ազգային պարկում և այցելություն վիրտուալ տեղեկատվական կենտրոն։ Ծրագիրն ընտրելուց հետո հավելվածը ցույց է տալիս երթուղին, իսկ վիրտուալ սուրդոթարգմանիչները ծանոթացնում են օգտատերերին տեղանքի հետ։

Քաղաքային էքսկուրսիան կծանոթացնի օգտատերերին Դիլիջանի պատմության և հանրահայտ տեսարժան վայրերի հետ։ Քայլարշավը կտանի դեպի Ազգային պարկի Թաքնված ջրվեժ, ընթացքում ծանոթացնելով կենդանական ու բուսական աշխարհի հետ։

fca6e7f4-edf6-47ff-a122-4e753ab8e69c.jpg (301 KB)

AR-Trails հավելվածը թույլ է տալիս նաև այցելել վիրտուալ տեղեկատվական կենտրոն, որտեղ կարելի է գտնել Դիլիջանի մասին ընդհանրացված տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ, վիրտուալ էքսկուրսիաներն ընդգրկում են Դիլիջանի 15 վայրեր:

«Ճամփորդությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին: Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ անկախ ֆիզիկական կարողություններից պետք է հնարավորություն ունենա ճանապարհորդել մեր երկրում, բացահայտել թաքնված ուղիները և հավասարապես զգալ բոլոր հետաքրքիր և անմոռանալի փորձառությունները։ Այս համատեքստում Զբոսաշրջության կոմիտեն ողջունում է «Հասանելի Դիլիջան» զբոսաշրջային պրոդուկտի ստեղծումը, որը նոր հնարավորություն է անհատների համար բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային հրաշքները»,- կարևորել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

GoToDili DMO-ի ղեկավար Անի Ավանեսովան ընդգծել է, որ «Հասանելի Դիլիջան» նախագծի նպատակն է Հայաստանում ներառական զբոսաշրջությունը հասցնել նոր, որակյալ մակարդակի:

214e9b70-3f74-4fb0-b68c-98969de226dc.jpg (290 KB)

«Պրոդուկտները, որոնք մշակված են հատուկ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար, ոչ միայն զգալի կերպով կբարելավվեն իրենց կյանքը, կտան նոր պայմաններ ծանոթանալու երկրի զբոսաշրջային տեղանքներին, բարենպաստորեն կաջակցեն սոցիալիզացիային, այլ նաև ընդհանուր առմամբ երկրին օգուտ կբերեն, դարձնելով այն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար։ GoToDili թիմը ուրախ է լինել այս կարևոր ճանապարհի առաջամարտիկներից մեկը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ կգա այն օրը, երբ Հայաստանը հնարավորինս հասանելի կդառնա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ նրա հետ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում