Սպորտ

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 25-ից մարտի 3-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվում է «Chess Ladies Graz 2024» շախմատի միջազգային մրցաշարը՝ նվիրված ավստրիացի շախմատիստուհի Եվա Մոզերի հիշատակին։ Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 շախմատիստուհի, 9 խաղափուլ: Մասնակիցների թվում է նաև հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն, ով մրցաշարում երկրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցն է։

Մեկնարկային տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Ավստրիայի ներկայացուցիչ Դենիս Շլոֆերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում