Ինովացիա

Պետական, հասարակական և մասնավոր հատվածների ներկայացուցիչները քննարկել են ԲՏ ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Պետական, հասարակական և մասնավոր հատվածների ներկայացուցիչները քննարկել են ԲՏ ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 23-ին տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում, որին մասնակցել են ոլորտային միությունների, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Նա ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունն ու համայնքի հետ ուղիղ երկխոսությունը:

Ըստ աղբյուրի՝ քննարկման ընթացքում ներկայացվել են օրենսդրական նախաձեռնության տնտեսական հիմնավորումները, հարկային արտոնությունների շնորհիվ արձանագրված բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճի դինամիկան 2018-2022թթ.-ին, ԲՏ ոլորտի զարգացման դրական ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա:

Նշվում է, որ այս և նախորդ հանրային քննարկումների ընթացքում բարձրաձայնված հարցերը, ոլորտի զարգացման հետ կապված մտահոգությունները, հնչած մտքերն ու առաջարկները հաշվի կառնվեն օրենսդրական նախաձեռնության շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում