Քաղաքականություն

Վերջին 1 տարվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերները մնում են․ Ստեֆանո Տոմատ

2 րոպեի ընթերցում

Վերջին 1 տարվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերները մնում են․ Ստեֆանո Տոմատ

ԵՐԵՎԱՆ,21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը տպավորիչ է համարում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանը նա ասաց, որ հպարտանում է այն աշխատանքով, որը կատարվել է այս մեկ տարվա ընթացքում։

«Վստահ եմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կարևոր նպաստ է բերում Հայաստանին և տարածաշրջանին, ինչը խորհրդանշում է Եվրամիության ներգրավումը հանուն խաղաղության և կայունության։

Վերջին տարվա ընթացքում սահմանային միջադեպերի քանակը նվազել է, որից կարելի է եզրակացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն այդ դրական զարգացման մեջ իր նպաստն ունեցել է։ Բայց դեռևս մնում են մարտահրավերները։

Վերջերս տեղի ունեցած ապատեղեկատվության արշավները ԵՄ դիտորդական առաքելության դեմ ընդգծում են այն դժվարին միջավայրը, որում ԵՄ առաքելությունը գործում է։ Եվ այս իմաստով ուզում եմ հաստատել մեր երախտագիտության խոսքերը ԵՄ անդամ երկրներին իրենց ցուցաբերած օժանդակության համար առաքելությանը»,- ասաց Տոմատը՝ ընդգծելով՝ Եմ դիտորդական առաքելությունը կոչված է վստահություն կառուցելու և ագրեսիվ միտումներ չունի։

Նրա խոսքով՝ ներկայում ավելացվում է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի քանակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում