Ինովացիա

Հայ հիմնադիր ունեցող BioNeex-ը 500 հազար դոլարի ներդրում է ներգրավել

2 րոպեի ընթերցում

Հայ հիմնադիր ունեցող BioNeex-ը 500 հազար դոլարի ներդրում է ներգրավել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BioNeex-ը, որը կենսադեղագործական արդյունաբերության գիտահետազոտական (R&D) բիզնեսի զարգացման հարթակ է, հայտարարել է 500 հազար դոլար սաղմնային փուլի ներդրում ներգրավելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BioNeex-ի ներդրումները գլխավորել են բիոֆարմիկայի ոլորտի առաջատարները, այդ թվում՝ Pfizer-ի և Amgen-ի նախկին ղեկավարները: Ընկերությունը նաև հայտնել է, որ մեկնարկել է 6 միլիոն դոլարի ֆինանսավորման նոր փուլը:

BioNeex-ը կենսադեղագործական արդյունաբերության ոլորտում հետազոտության և զարգացման (R&D) տվյալների փոխանակման բաց հարթակ է: Այն հանդիսանում է առցանց ենթակառուցվածք, որտեղ կենսադեղագործական, կենսատեխնոլոգիական ընկերությունները և հետազոտական հաստատությունները կարող են կյանքի կոչել տարատեսակ համագործակցային ֆորմատներ հետազոտության և զարգացման (R&D) գծով՝ համատեղ նախագծերից մինչև ներդրումներ։ Այն սպասարկում է ավելի քան 300 կենսատեխնոլոգիական և կենսադեղագործական ընկերության, ինչպես նաև վենչուրային ֆոնդերի։

«Մենք հպարտ ենք տեսնել, որ կենսադեղագործական արդյունաբերության մեծ փորձ և գիտելիքներ ունեցող ոլորտի առաջնորդներն իսկապես հավատում են BioNeex պլատֆորմին՝ որպես գործիք, որը մեծացնում է գործընկերությունն ու ներդրումները կենսադեղագործական ոլորտում՝ շուկայում անհատական կապերի միջոցով»,-ասել է BioNeex-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սմբատ Ռաֆայելյանը։

BioNeex-ի թիմին որպես տեխնոլոգիական տնօրեն միացել է Էդգար Մարուքյանը, որը նախկինում Renderforest ընկերության տեխնիկական տնօրենն է եղել, ինչպես նաև ղեկավարել է մի քանի ստարտափ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում