Հասարակական

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանդես է գալիս նոր կառուցվածքային տրամաբանությամբ. ՀՀ ՆԳՆ

2 րոպեի ընթերցում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանդես է գալիս նոր կառուցվածքային տրամաբանությամբ. ՀՀ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումները՝ նշելով, որ ծառայությունը հանդես է գալիս նոր կառուցվածքային տրամաբանությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կանոնադրությունը ձևավորվել է հիմնական չորս մասնագիտական-գործառութային ոլորտների տրամաբանությամբ՝ քաղաքացիությանն առնչվող գործառույթներ, օտարերկրացիներին առնչվող գործառույթներ, անձնագրային ոլորտին առնչվող գործառույթներ, բնակչության պետական ռեգիստրին առնչվող գործառույթներ:

«Նախադեպը չունեցող, երկու փուլից բաղկացած վերապատրաստումն անցած աշխատակիցները բաց և թափանցիկ մրցութային պայմաններում, ըստ վաստակած միավորների, նշանակվել են քաղաքացիական ծառայության պաշտոններում: Չհամալրված հաստիքների մասով առաջիկայում կհայտարարվեն թափուր պաշտոնների մրցույթներ:

Բարեփոխումների շրջանակում նախկին 63 անձնագրային ծառայությունները օպտիմալացվել են 47-ի՝ որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ»«- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ներքին գործերի նախարարությունում ընթացող ոլորտային բարեփոխումների նպատակը միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացնումն է: Այդ համատեքստում ծառայության տիրույթում գտնվող բոլոր գործընթացները գույքագրվել են, և դրանց վերաբերյալ կազմվել են թվայնացման նախագծեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում