Դուբայում կկայանա ftNFT ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դուբայում փետրվարի 27-ին տեղի կունենա երկրորդ ftNFT միջազգային մրցանակաբաշխությունը՝ ftNFT International Awards-ը: Համաշխարհային Web3 և NFT ոլորտներում իրականացվող այս մեծ միջոցառումը կազմակերպվում է Դուբայի հայտնի ftNFT մարքեթփլեյսի ու ֆիջիթալ սփեյսի կողմից։ Նախատեսվում է, որ մրցանակաբաշխությունը կդառնա «Համաշխարհային NFT-ների տիեզերական իրադարձություն», որի շրջանակներում կգնահատվեն NFT համայնքի նորարարական նախագծերն ու դրանք ստեղծած տաղանդները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fastex-ից, ftNFT Awards 2024 կայքի ստեղծումից և մրցանակների հավակնորդների հայտերի ներկայացումից հետո կսկսվի համայնքի քվեարկությունը, որը կընթանա փետրվարի 19-23-ը։ Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 27-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ, ինչին կհաջորդի գալա ընթրիք Դուբայի հեղինակավոր Armani ռեստորանում:

Մրցանակաբաշխությանն առաջադրված են մի քանի անվանակարգ, որոնց թվում են «Տարվա NFT նախագիծը», «Լավագույն արվեստի ցուցահանդեսը ֆիջիթալ սփեյսում», «Նորափայլ NFT աստղը» և այլն, որոնք նշանավորում են NFT աշխարհում ունեցած բազմատեսակ ձեռքբերումները: Հաղթողներն կընտրվեն համայնքի՝ բլոկչեյնի վրա կատարած քվեարկության միջոցով, ինչպես նաև ոլորտի լավագույն փորձագետներից կազմված ժյուրիի անդամների համատեղ որոշմամբ (որոշ անվանակարգերի դեպքում, սակայն, հաշվի են առնվելու ftnft.com-ում գրանցված վերջին 12 ամսվա տվյալները): Կան նաև հատուկ հովանավորվող անվանակարգեր՝ միտված ճանաչելու Web3 լուծումների ընդունումն ու յուրացումը ԱՄԷ-ում:

ftNFT International Awards 2024-ը հրավիրում է արտիստների, Web3 ծրագրավորողների և NFT ստեղծողների ամբողջ աշխարհից՝ քվեարկելու իրենց նախընտրած մասնակցի օգտին և օգնելու ընտրել հաղթողներին: Միջոցառման վերաբերյալ թարմացումներին կարելի է հետևել պաշտոնական կայքի միջոցով:

ftNFT մարքեթփլեյս և ֆիջիթալ սփեյս

2022 թվականին հիմնադրված ftNFT-ն առաջատար NFT հարթակ է, որն ընդգրկում է մարքեթփլեյս և երկու ֆիջիթալ սփեյս, որոնք գործում են Fastex Web3 էկոհամակարգում: Բլոկչեյն տեխնոլոգիայի, մասնավորապես՝ Bahamut և Ethereum Blockchain-ների վրա գործող ftNFT-ն ապահով և թափանցիկ կերպով ընդունում է տարբեր կրիպտոարժույթներ: Դուբայում և Երևանում գործող աշխարհում առաջին ֆիջիթալ NFT տարածքները տրամադրում են համապարփակ ծառայություններ՝ մետապատկերասրահներից մինչև 3D սկաներներ՝ միաձուլելով թվային և ֆիզիկական աշխարհները օգտատերերին մեծ փորձառություն ընձեռելու նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների և ftNFT International Awards 2024-ին մասնակցելու համար հարկավոր է այցելել հետևյալ հղումով՝ https://www.ftnft.com/international-nft-awards:

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում