Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը: Այդ համատեքստում ընդգծվել է գործարար կապերի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Հայերեն العربية English Français Русский