Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի զարգացումների շուրջ
1 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի զարգացումների շուրջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130579.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին, փետրվարի 17-ին Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքներին։
Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը: