Քաղաքականություն

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցը գնահատել է արդյունավետ

1 րոպեի ընթերցում

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցը գնահատել է արդյունավետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում կայացած զրույցը որակել է արդյունավետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքեն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Փաշինյանն ու Բլինքենը հանդիպել էին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Համաժողովի շրջանակում կայացել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում