Քաղաքականություն

Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը եռակողմ ձևաչափով ավարտվել է

1 րոպեի ընթերցում

Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը եռակողմ ձևաչափով ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ ձևաչափով հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են այս պահին Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպման մասին։

Փետրվարի 17-ին ավելի վաղ Փաշինյանը Մյունխենում Օլաֆ Շոլցի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երկկողմ հանդիպումներ էր ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում