Ինովացիա

Formula VC-ն ներդրում է կատարել Waveye ստարտափում

1 րոպեի ընթերցում

Formula VC-ն ներդրում է կատարել Waveye ստարտափում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Formula VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում։

Waveye-ը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար:

«Արմենպրես»-ին Formula VC վենչուրային ֆոնդից տեղեկացրին՝ սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 16-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ Formula VC-ն 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

«mmWave ռադարների հեռանկարը խոստումնալից է, և մենք ուրախ ենք աջակցել Waveye ստարտափին»,-նշել է Formula VC վենչուրային ֆոնդի գործընկեր Կարեն Վարդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում