Հասարակական

Հայաստանը ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում ռազմական կցորդներ կունենա

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում ռազմական կցորդներ կունենա

ԵՐԵՎԱՆ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փետրվարի 15-ի նիստի շրջանակում ընդունել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելություններին կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների մասին որոշում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կսահմանվեն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ և այդ հաստիքներում պաշտոններ զբաղեցնելը այլևս չի իրականացվի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը սեփական կարիքների գնահատման հիման վրա հնարավորություն կունենա նշված պաշտոններում նշանակումների համար առաջարկել համապատասխան անձանց թեկնածությունը՝ հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին», ինչպես նաև՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, ինչը կապահովի առավել բարձր արդյունավետություն և պրոֆեսիոնալիզմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում