Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

Ըստ նրա՝ Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումը։

Արսենյանը հայտնել է, որ պատվիրակությունը այցելել է նաև Ջերմուկ քաղաքի՝ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած հատվածներ։

424880931_402472702294310_2020008780044365430_n.jpg (208 KB)

424595538_402472622294318_8003198529252755339_n.jpg (96 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում