Life

Վախճանվել է «Դե սպասիր» մուլտֆիլմի երաժշտական ներածության հեղինակը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել է «Դե սպասիր» մուլտֆիլմի երաժշտական ներածության հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 96 տարեկանում մահացել է հունգարացի կոմպոզիտոր Թամաշ Դեակը՝ խորհրդային «Դե սպասիր» («Ну, погоди!») հանրահայտ մուլտֆիլմի երաժշտական ​​ներածության հեղինակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թամաշ Դեակը ծնվել է 1928 թվականին՝ հունգարական Սեկեշֆեհերվար քաղաքում: Եղել է ինքնուս շեփորահար: 1959-64 թվականներին աշխատել է Հունգարիայի ռադիոյում։ Հեղինակ է ավելի քան 120 մուլտֆիլմերի և հեռուստահաղորդումների երաժշտության, ինչպես նաև ջազային և սիմֆոնիկ ստեղծագործությունների, որոնցից շատերը ձայնագրել է իր երաժշտական ​​խմբի հետ: Նա է ստեղծել «Դե սպասիր» մուլտֆիլմի այցեքարտը դարձած «Ջրային դահուկներ» երաժշտական ստեղծագործությունը, ինչպես նաև մի քանի սերիաներում հնչած այլ մեղեդիները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում