Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ-ը համարում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման հավանականությունը մեծ է, և իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Առանձին պետությունների կողմից Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու փորձեր են արձանագրվում։ Դրա համար, ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ հավանականությունը։ Իրավիճակի հետագա կարգավորման գործում կարևոր է մնալու հաշտության համաձայնագրի կնքումը», - Սերդյուկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն Արևմուտքին մեղադրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձերի համար՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։

«Չնայած Հայաստանի անդամակցությանը կազմակերպությանը` դրսից շարունակվում են փորձերը՝ ազդելու հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա», - նշել է ՀԱՊԿ պաշտոնյան։

Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում