Ինովացիա

Լոս Անջելեսում Թումո կենտրոն կբացվի

1 րոպեի ընթերցում

 Լոս Անջելեսում  Թումո կենտրոն կբացվի

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում ստեղծարար տեխնոլոգիաների առաջին Թումո կենտրոնը պաշտոնապես կբացվի Լոս Անջելեսում 2024 թվականի վերջին։

417575294_937238311352644_4486490741699419203_n.jpg (134 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կայացել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքը: Նոր կենտրոնը գտնվում է Հյուսիսային Հոլիվուդում՝ խորհրդանշական Universal Studios-ի մոտ:

Ներկաների թվում են եղել Լոս Անջելեսի քաղաքապետ Քէրըն Բասը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը, Համագումարի նախկին անդամ Ադրին Նազարյանը և Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները:

416367312_435135935503392_1226847447705915549_n.jpg (149 KB)

«Թումո»-ից տեղեկացնում են, որ կենտրոնը կսկսի գործել մեկ տարուց՝ իր դռները բացելով 1500 պատանիների առջև, ովքեր անվճար կսովորեն խաղերի մշակում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և ծրագրավորում։

Շենքի դիզայնի հեղինակն է Թումոյի հին ընկեր ճարտարապետ Բեռնար Խուրին։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում