Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը հարստացել է նոր կարեւոր մեխանիզմներով. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարեւոր մեխանիզմներով։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարի խոսքով համապարփակ քննարկումները թույլ տվեցին գնահատել այն ամենն, ինչ արվել է և բացահայտել նոր ուղիներ ԵՄ-ՀՀ գործընկերությունն ընդլայնելու համար ու գործընկերության նոր առաջնահերթությունները։ Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին նիստից ի վեր Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարեւոր մեխանիզմներով։ Անվտանգության, տնտեսության եւ շարժունակության շուրջ հարցերը եղել են քննարկման կենտրոնում։

Արարատ Միրզոյանը կարեւորելով քաղաքական և անվտանգության երկխոսությունը և ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին՝ նշեց, որ տնտեսության ոլորտում ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։

«Մենք պայմանավորվեցինք օգտագործել բոլոր առկա մեխանիզմները՝ առևտրատնտեսական կապերն էլ ավելի ամրապնդելու համար ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային նախագծերի միջոցով։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի մասնակցության կարևորությունը Սեւծովյան էլեկտրական մալուխի նախագծին, ինչպես նաև տնտեսական և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը», - ասաց Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաեւ վիզաների ազատականացման գործընթացին եւ շեշտեց, որ բոլոր անհրաժեշտ պահանջները կատարվել են, և ժամանակն է սկսել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ «Դա մեր ժողովուրդներին մերձեցնելու և մեր համագործակցության շոշափելի արդյունքներով ապահովելու ընտրություն է», - ասաց Միրզոյանը։

Հայերեն العربية English Español Français Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել