ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է «Մայրենի» առարկայի դասագրքում ադրբեջանցի հեղինակի պատմվածք ներառելու մասին լուրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի հեղինակի պատմվածք։

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունը՝ որպես կառույց, որը պատասխանատու է դասագրքերի փորձաքննությունը պատշաճ իրականացնելու համար, պետք է հետևողական լինի, որպեսզի հեղինակները դասագրքերում չզետեղեն այն, ինչ ուզում են:

«Այս տարվա համար հայտարարված դասագրքերի փորձաքննությունը կհանձնարարվի համապատասխան կառույցներին՝ գրքերը գիտականության մասով փորձաքննելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ այս տարվա ընթացքում դասագրքերի վերաբերյալ նման մասշտաբով խնդիրներ չեն արձանագրվի:

«Հեղինակներն են որոշում, թե ինչ պատմվածքներ պետք է տեղ գտնեն դասագրքերում: Հեղինակներն իրենք պետք է անձնական պատասխանատվություն կրեն և որոշեն, թե որ ազգի հեղինակի նյութը զետեղեն դասագրքում: Գրքերի ստեղծման գործընթացը անկախ գործընթաց է: Անցյալ տարի առաջին անգամ էր իրականցվում փորձաքննությունը: Մենք, ենթադրելով, որ ուսուցիչները դասագրքերի հետ աշխատելու ամենափորձառու խումբն են, փորձագետների հավաքագրման բաց մրցույթ էինք հայտարարել։ Մեծամասամբ ուսուցիչներ էին դիմել և հենց ուսուցիչներն են փորձաքննել այդ բոլոր դասագրքերը: Հաշվի առնելով, որ հիմա դասագրքերում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք վեր են հանվում՝ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե փորձաքննությունը այլ կերպ կազմակերպվեր, այդ խնդիրները փորձաքննության փուլում հնարավոր է դուրս գային և խմբագրվեին: Դրանից ելնելով՝ մենք փոխել ենք փորձաքննության գործընթացը»,- մեկնաբանեց Սվաջյանը:

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում օրերս տարածվել էր տեղեկություն, թե 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում ներառվել է ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն։

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով